«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
04.09.2012 | 13:42

Սեպտեմբերի 4-7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` շրջանների զգալի մասում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ: Քամին արևելյան` 2-3 մ/վրկ, որն անձրևի ժամանակ կուժգնանա 18-23 մ/վրկ-ով: Օդի ջերմաստիճանը 4-7-ին աստիճանաբար կբարձրանա` 4-6, 8-ին կնվազի 2-4 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +6 +11, ցերեկը` +23 +28, ցածրադիր մասերում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +28 +33, Լոռիում` գիշերը՝ +10 +14, ցերեկը` +21 +26, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +23 +28, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +15 +19, ցերեկը՝ +30 +33, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +25 +30, նախալեռներում գիշերը՝ +18 +13, ցերեկը՝ +21 + 26, և Արցախում գիշերը` +10 +15, ցերեկը` +23 +28 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 4), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 45-90 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին նաև 15-25 մ/վրկ քամու ուժգնացում: Ջերմաստիճանը գիշերը` +15 +17, ցերեկը` +31 +33, երեկոյան կողմ` +29 +31 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ